Տ. Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյան
Ուրուգվայի թեմի առաջնորդ
- Ընդհանուր տեղեկություններ
Ծնվել է 1955թ. Քեսապ ,Սիրիա, ավազանի անունը՝ Հակոբ:
1962-1965 թթ. - Քեսապի Ուսումնասիրաց միացյալ վարժարան։
1965-1972 թթ. - Միջնակարգ կրթություն Լիբանանում:
1972-1975թ. Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան:
1975-1980թթ․ - Ռեգենսբուրգի համալսարան։
- Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն
1974 թ. - սարկավագ՝ ձեռամբ Հուսիկ Արքեպիկոպոս Սանթուրյանի։
1976 թ. - կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տ․ Հուսիկ եպս․ Սանթուրյանի
1980 թ. - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ ՝ ձեռամբ Տ. Արսեն եպիսկոպոս Բերբերյանի
(Վարդապետական թեզ՝ «Աստուծո հայտնությունը իր բարդույթներով»)։
1985 թ. - ծայրագույն վարդապետի աստիճան՝ ձեռամբ Տ․ Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի
1990 թ. - եպիսկոպոս` ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի:
2001թ․ - արքության պատիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի Հայրապետական
Կոնդակով։
- Պաշտոնավարություն
1975թ․ - «Էջմիածին» ամսագրի խմբագրության քարտուղար և վեհարանի ընդունարան:
1976-1980թթ – Ռեգենսբուրգի (Գերմանիա) հայ համայնքի հոգևոր հովիվ։
1984 թ. - Ուրուգվայի հայոց նորակազմ թեմի առաջնորդական տեղապահ։
1984-1992թթ - Ներսեսյան դպրոցի ընդհանուր տնօրեն:
- Գրքեր և գիտական աշխատություններ
«Հայ Եկեղեցու պատմության և վարդապետության մասին» 1988 թ. (իսպաներեն)։
«Մարտին Լյութեր «Մի բարեպաշտ վանականի ըմբոստությունը» 1994 թ.։
«Մեկնություն արարածոց» 1995 թ.։
«Կոհելեթ կամ Գիրք ժողովողի» 2000 թ.։
«Հավատի և բանականության հետքերով» հոդվածների ժողովածու, 2003թ.։
Ֆրանց Վերֆելի «Երեմիա. լսեք ձայնը» վեպի հայերեն թարգմանություն 2023թ.։